Շուտով կհրապարակվի ներդրումներ անել ցանկացողների ցանկը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա նիստում մի շարք ընկերությունների արտոնություններ տրվեցին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագծերի քննարկման ժամանակ ասաց, որ արտոնություններ տալիս պետք է վստահ լինել, որ արդարությունը պահպանվում է։ Նրա խոսքով՝ պետք է այնպես արվի, որ մեկ ընկերությանը արտոնություն տալը հասարակության շրջանում կասկածի տեղիք չտա։

Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարեց, որ կառավարությունը երաշխավորում է ներդրումների անվտանգությունը, սակայն մի պայմանով, որ դրանք վարեն օրինական գործունեություն։

Արծվիկ Մինասյանն էլ իր հերթին հայտնեց, որ առաջիկայում կհրապարակվի ցանկ, թե ներդրումների ցանկություն հայտնողների ինչպիսի բանակ է ձևավորվել, և նրանց հիմնական հարցադրումները որոնք են։




Լրահոս