ՖՈՏՈ. Արտակարգ դեպք Հանրապետության հրապարակում. քաղաքացին գամել է ոտքերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 9-ին, ժամը 11:40-ին «911» ծառայությանը տեղեկատվություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում քաղաքացին ոտքերը մեխով գամել է նստարանին. չի հաջողվում ոտքերի մեխերը հեռացնել նստարանից, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները կտրել են Ա. Ե.-ի (1976թ.) ոտքերին ամրացված նստարանի հատվածը և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Վերջինս հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:




Լրահոս