
Կառավարության այսօրվա որոշմամբ` անհատ ձեռնարկատեր չգրանցված ֆիզիկական անձինք կկարողանան շատ ավելի մեծ ծավալով որոշակի ապրանքներ ներմուծել Հայաստան՝ առանց մաքսային ձևակերպումների. սահմանված սահմանաչափերը բարձրացվում են:
ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանին զարմացրել էր որոշակի ապրանքների դեպքում սահմանված չափաքանակը. «Որքան էլ հարեւաններ ու բարեկամներ ունենանք, 1 կգ ծամոնը դժվար է պատկերացնել… դրա փոխարեն բենզինն ընդամենը 10 լիտր է»:
Նիկոլ Փաշինյանն էլ կատակեց. «Էս էն ծամոններից ա, որ լցնում ես բենզինի մեջ, բենզինը շատանում է»:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: