Դատախազն ընդդեմ դատախազության. դիմել են դատարան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների դատախազ Ավետիս Ափիյանը դիմել է ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով ստիպել ՀՀ գլխավոր դատախազությանն անվավեր ճանաչել 2018թ հունիսի 22-ի հրամանը եւ ՀՀ գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովի 2018թ հունիսի 6-ի «Դատախազության մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտմամբ կայացված թիվ 2 որոշումը:

Միաժամանակ, Ափիյանը պահանջում է իրեն վերականգնել նախկին աշխատանքում եւ ՀՀ գլխավոր դատախազությունից բռնագանձել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար հաշվարկված միջին աշխատավարձը: Ի դեպ, այս գործը ՀՀ վարչական դատարանում քննելու է դատավոր Հրաչ Այվազյանը: Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` դեռեւս 2016 թվականին դատախազ Ափիյանը կաշառքի գործով դատարանում հարցաքննվել է, եւ չի բացառավում, որ այս հանգամանքի համար են նրան ազատել աշխատանքից:




Լրահոս