ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԿԱՐՄԻՐԻ ԷՖԵԿՏԸ«Ես չգիտեմ` «Ժառանգության» պատգամավորները ինչպիսի էֆեկտ են թողնում ոստիկանության վրա, ինչու են այդպես կատաղում, ինչպես, ասենք, իսպանական ցուլը կտեսնի կարմիր կտորը»,-Ստյոպա Սաֆարյանը այսպես է հակադարձել ՀՀԿ-ական Համլետ Հարությունյանին, որն ասել էր, որ ցանկացած բողոքի ակցիա, երթ, որտեղ «Ժառանգության» ներկայացուցիչները լինում են, անպայման վերջանում է ոստիկանության հետ բախումներով: Համլետ Հարությունյանի վրա նույնպես ինչ-որ բան ազդել է. նա պատրաստվում է դատի տալ «Ժառանգությանը» պետական դավաճանության համար: Իսկ ավելի կոնկրետ, որ սադրում է, որպեսզի ոստիկանությունը ցույց տա իր դեմքը: ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ ՉԿԱՆախորդ տարի մեր երկրի կողմից իրականացվող «Եվրոպական հարեւանության» ծրագրի իրականացման վերաբերյալ զեկույցում ասված է, որ մեր երկիրն առաջին անգամ բախվեց քաղբանտարկյալներ ունենալու խնդրին: Շարունակվում է ոստիկանության կողմից ուժի կիրառման պրակտիկան, բանակում արձանագրվել են ստորացումների դեպքեր մահվան ելքերով, եւ նախորդ տարվա համեմատությամբ աճել է մահացության ցուցանիշը: Ավելի շատ իմիտացիոն քայլեր են արվում, եւ հստակ է, որ քաղաքական իրավունքների առումով ՀՀ քաղաքացին ավելի պաշտպանված չէ, քան 2004 թվականին, երբ նախաձեռնվեց հարեւանության քաղաքականությունը: ԱՅՍՊԵՍ Է ՈՒԶՈՒՄԳլխավոր դատախազությունում պետական շահերի պաշտպանության վարչության կողմից հարուցվել է քրեական գործ` ԴԱՀԿ ծառայության` Երեւանի բաժնի եւ Արաբկիր ու Քանաքեռ-Զեյթուն բաժանմունքի աշխատակիցների կողմից պաշտոնական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ: Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ նրանք չեն կատարել կատարողական վարույթով պարտապան «Ալիսա» ՍՊ ընկերությանը սնանկ ճանաչելու հայցով դատարան դիմելու` օրենքով սահմանված պարտականությունը եւ նշված կատարողական վարույթի ընթացքում միջոցներ չեն ձեռնարկել:ԱՊՊԱ՞, ԴԵ ՍՏԱՑԵ՛Ք Ավտոապահովագրումը նոր դաշտ է ձեւավորել կեղծարարների համար: Ավտոտրանսպորտային պատահարների ժամանակ կեղծարարությունների թիվը կտրուկ ավելացել է: «Որոշ վարորդներ համաձայնության են գալիս նախքան ապահովագրական ընկերության ներկայացուցչի ժամանումը»,- հայտարարել է  «Ինգո Արմենիա» ընկերության տնօրեն Լեւոն Ալթունյանը: Նրա խոսքերով` հատկապես ավելացել է մեքենան հետ տալու ժամանակ բախվելու վիճակագրությունը: Արդեն իսկ հարուցվել են առաջին քրեական գործերը:ԹԵԿՈՒԶ ՋՐՀԵՂԵՂՆույն զեկույցի ներկայացման ժամանակ «Թրանսփարենսի ինտերնեյշնլ» կենտրոնի ներկայացուցիչն ասել է. «Այնպիսի տպավորություն է, որ այս երկրի ժողովուրդն ապրելու է եւս մի քանի տասնամյակ եւ այլեւս գոյություն չի ունենալու»։ Բնական ռեսուրսները սպառում են, իսկ հանքարդյունաբերողն իր թույներով պոչամբարների դիմաց կոպեկ չի վճարում պետությանը, եւ գազի գնի սպասվող թանկացումը, որը  կբերի անտառահատումների ծավալի եւս  երեք անգամ ավելացմանը։ՊԱՏԱՍԽԱՆԻ ՀԵՏԵՎԻՑԱյսօր «Ժառանգություն» կուսակցության 3 պատգամավորները պետք է Երեւանի քաղաքապետարան գնան` բացօթյա առեւտրով զբաղվողների խնդիրների վերաբերյալ պարզաբանումներ ստանալու: Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ պատգամավորներին կպատասխանի ոչ թե Երեւանի քաղաքապետը, այլ իրավաբանական վարչության պետն ու առեւտրի բաժնի մի մասնագետ: Թե ինչ ստերով ճանապարհ կդնեն պատգամավորներին քաղաքապետարանից, այսօր կիմանանք:




Լրահոս