ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վալերիյ Օսիպյանը սպայական կոչումներ ու պարգևներ է շնորհել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 9-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հերթական անգամ սպայական ուսադիրներ և պարգևներ շնորհեց համակարգի տարբեր ստորաբաժանումների ծառայողների:

Անձամբ ոստիկանության պետից լեյտենանտի ուսադիրներ ստացան չորս ծառայող, որոնք արդեն որպես սպա կծառայեն ոստիկանության միջին խմբի պաշտոններում: Նախկինում կատարված առանձնապես ծանր հանցագործության բացահայտելու համար քրեական հետախուզության գլխավոր վարչության երկու ծառայող էլ արժանացան «Oրենքի պատվար» մեդալի:
Շնորհավորելով պարգևատրվածներիբն` ոստիկանության պետն ընդգծեց՝ հրամայական է օր օրի ավելի իրավագիտակից դարձող հասարակության հետ համահունչ քայլել՝ կատարելագործելով մասնագիտական գիտելիքները, բարձրացնելով կրթական մակարդակը, և, իհարկե, ծառայությանը վերաբերվելով ավելի սրտացավ: «Այսուհետ բարեխիղճ ծառայող ցանկացած ոստիկան գնահատվելու է ըստ արժանվույն». հավաստիացրեց ոստիկանության պետը:




Լրահոս