Արտաշատի ավագանու անդամները պահանջում են քաղաքապետի հրաժարականը. քաղաքապետարանի աշխատանքը պարալիզացված է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տեւական ժամանակ է` Արտաշատի քաղաքապետարանի աշխատանքը պարալիզացված է: Արտաշատ համայնքի ավագանու 13 անդամներից 9-ը չեն մասնակցում ավագանու նիստերին եւ բոյկոտում են: Նրանք պահանջում են ՀՀԿ-ական քաղաքապետ Կարեն Բենիամինյանի հրաժարականը:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Արտաշատի ավագանու նիստերն ավելի քան երկու ամիս է` չեն կայանում: Արտաշատի քաղաքապետարանի պաշտոնական կայքէջից պարզ է դառնում, որ այս տարեսկզբից գումարվել է ընդամենը երեք նիստ, որից երկուսը` արտահերթ:

Նշենք, որ ներկայիս քաղաքապետը Արարատի մարզում Հանրապետական կուսակցության մարզային կառույցի երիտասարդական թեւի առաջնորդն է: Արտաշատի բնակիչների շրջանում տեսակետ է շրջանառվում, որ Կարեն Բենիամինյանը այս պաշտոնին նշանակվել է Արայիկ եւ Արամայիս Գրիգորյան եղբայրների անմիջական օգնությամբ:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում:




Լրահոս