Յուրի Խաչատուրովն ասել է, որ չի ընդունում մեղադրանքները. մանրամասներ հարցաքննությունից. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, 2008թ. մարտի 1-ի գործի շրջանակներում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելու համար: Ռոբերտ Քոչարյանը կալանավորված է, Միքայել Հարությունյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, իսկ ահա Յուրի Խաչատուրովը ազատ է արձակվել գրավի դիմաց եւ մեկնել է Մոսկվա ՀԱՊԿ քարտուղարի պարտականությունները կատարելու:

«Ժողովուրդ» օրաթերթին Յուրի Խարատուրովի հարցաքննությունից որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, երբ ՀՔԾ քննիչները Յուրի Խաչատուրովին հարցեր են ուղղել, վերջինս հրաժարվել է ցուցմունք տալուց:

Երբ ՀՔԾ քննիչները, ներկայացնելով նրան ողջ ապացույցները, հայտնել են, որ մեղադրանք է առաջադրվում ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելու համար, արդյոք նա ընդունում է իրեն առաջադրված մեղադրանքը, Յուրի Խաչատուրովը կրկին բանավոր ՀՔԾ քննիչներին ասել է, որ չի ընդունում մեղադրանքները: Հետո արդեն որպես մեղադրյալ օգտվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածով սահմանված իրավունքից` լռել է»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս