«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արտաշատի քաղաքապետարանում թեժ մթնոլորտ է. ավագանին դուրս է եկել համայնքապետ Կարեն Բենիամինյանի դեմ: Արդյունքում, համայնքային կառավարումը երկու ամսից ավելի է՝ պարալիզացված վիճակում է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Արտաշատի ավագանու նիստերը չեն կայանում. ավագանու 13 անդամներից 9-ը չեն մասնակցում ավագանու նիստերին եւ բոյկոտում են: Այս տարվա ողջ ընթացքում ընդամենը երեք նիստ է գումարվել, որից երկուսը՝ արտահերթ: Հիմա ավագանու անդամները պահանջում են ՀՀԿ-ական քաղաքապետ Կարեն Բենիամինյանի հրաժարականը:
Տեսակետ է շրջանառվում, որ Կարեն Բենիամինյանը այս պաշտոնին նշանակվել է Արայիկ եւ Արամայիս Գրիգորյան եղբայրների անմիջական օգնությամբ եւ առաջնորդվում է նրանց հրահանգներով: Կարեն Բենիամինյանը, սակայն, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնել է, թե ինքը հրաժարական չի ներկայացնի: «Շատ հստակ մենք մեր քայլերն ենք անում, մենք մեր աշխատանքին ենք: Ավագանու նիստի ժամանակը կգա, նորից հերթական նիստ կհրավիրենք, այդ ժամանակ կերեւա»,- ասել է նա»:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում