ՀՀ Ազգային ժողովի կողմից ճոխ գնումները շարունակվում են: Մասնավորապես, ArmLur.am-ը տեղեկացավ, որ Ազգային ժողովի կողմից պայմանագրեր է կնքվել «Սոֆադ» եւ «Տիսա» ՍՊԸ-ների հետ` զուգարանի թուղթ եւ սրբիչներ գնելու համար: Տեղեկացանք, որ խորհրդարանը գնել է 900 հատ զուգարանի թուղթ եւ դրա համար ընդհանուր առմամբ ծախսել 720.000 դրամ: Այսինքն, մեկ զուգարանի թղթի արժեքը 800 դրամ է:
Ընդ որում, ներկայացված են նաեւ զուգարանի թղթի տվյալները. գլանի երկարությունը` ոչ պակաս քան 168 մ, գույնը` սպիտակ, խտությունը` 2×16 գր/մ2, շերտերի քանակը` 2, ջրում լուծվող: Սակայն սա միակ գնումը չէ. Ազգային ժողովի կողմից 4 մլն 680 հազար դրամ է տրամադրվել 720 հատ ձեռքի թղթե սրբիչ ձեռք բերելու համար: Այսինքն, մեկ այդպիսի սրբիչն արժեցել է 6500 դրամ: