ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դա իր անձնական տեսակետն է. ՀՅԴ-ական պատգամավորը պատասխանում է Տիգրան Ավինյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մենք ընտրեցինք Նիկոլ Փաշինյանին որպես վարչապետ՝ ժողովրդի պահանջով և, եթե այսօր նրա հետ աշխատում ենք երկրում ինչ-որ բան փոխելու, դա չի նշանակում, որ մենք չպետք է հայտնենք մեր մտահոգությունը ինչ-որ հարցերի շուրջ: ArmLur.am-ի հետ զրույցում այս մասին նշեց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արմենուհի Կյուրեղյանը՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխելու համար նախաձեռնած սորագրահավաքին միանալուն ու քննադատություններին:

Անդրադառնալով փոխվարչապետ Տիգրան Ավինյանի այն հայտարարությանը, թե ՀՅԴ-ի պահվածքից համապատասխան հետևություններ կարվեն, Կյուրեղյանը նշեց, թե դա Ավինյանի անձնական կարծիքն է և խոսակցություններ չեն եղել, սակայն իրենք պատրաստ են:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս