Էն գառը իրար հետ ենք կերե՞լ. Նիկոլ Փաշինյանը Բերդում կատակեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարության կողմից համայնքներին տրամադրվող աջակցության տրամաբանությունը պետք է փոխվի: ՀՀ Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում այս մասին նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:

Նրա տեղեկացմամբ, այսօր կառավարությունը պատրաստ է առաջին փուլում 10-15 մլրդ դրամ տրամադրել համայնքներին սուբվենցիաների ծրագրով:

«Ի՞նչ ունենք. պարզվում է, որ համայնքները պատրաստ չեն այդ գումարները ծախսել մի քանի պատճառով: Ինչո՞ւ համայնքները չունեն գումար: Սովորաբար ասվում է՝ բյուջեն քիչ է, բայց այստեղ ծագում է այլ հարց, արդյո՞ք այդ գումարները ծախսվում են ըստ նպատակի, արդյո՞ք բյուջեն օգտագործվում է ամբողջ ներուժով, թե հարևան, բարեկամ, ծանոթի գույքահարկի, ընտրությունների և վստահված անձերի գույքահարկերի հետ կապված ունենք երևույթներ»,-ասաց վարչապետը:

Իսկ Բերդ քաղաքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ վարչապետը բնակիչներին հնարավորություն տվեց մի քանի հարց ուղղել իրեն։ Բերդի բնակիչները  պահանջում էին իրենց քաղաքապետի հրաժարականը, վարչապետն ասաց, որ ամեն ինչից տեղյակ է, բայց խնդրեց չքաղաքականացնել այսօրվա հավաքը. «Այսօրվա հանդիպումը չենք օգտագործում ՏԻՄ-երի ներկայացուցիչներին ո՛չ գովաբանելու, ո՛չ վարկաբեկելու համար։ Ես գիտեմ, որ խնդիրներ կան, ամեն ինչից էլ տեղյակ եմ»։

Քաղաքացիներից մեկը խնդրեց, որ ստուգումների ալիքը Բերդ էլ հասնի, և սկսեց գովաբանել վարչապետին։ Վարչապետն էլ հիշեցրեց, որ պայմանը խախտում են՝ գովաբանելով պաշտոնյային։ Հարց եղավ նաև սահմանամերձ համայնքներին օգնելու մասին:

«Երբ ընդունվեց սահմանամերձ համայնքներին արտոնություն տվող օրենքի նախագիծը, դրա նախաձեռնողներից էի նաեւ ես։ Եվ դա այն ժամանակն էր, որ կրակում էին գյուղերի վրա, գնացինք Այգեպար, հետո Մովսես»,– հիշեց Փաշինյանը, քաղաքացիներից մեկն էլ նշեց, որ այդ այցերի ժամանակ հանդիպել են, Փաշինյանն էլ կատակեց. «Էն գառը իրար հետ ենք կերե՞լ»:




Լրահոս