Շուտով Հայաստանում զենք կրելու իրավունք կվերապահվի նաեւ դատավորներին: ՀՀ արդարադատության նախարարությունը պատրաստվում է կառավարությանը ներկայացնել «Դատավորներին հաշվեցուցակային զենք եւ պաշտպանության հատուկ միջոցներ տրամադրելու կարգը սահմանելու մասին» որոշման նախագիծը:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ալեքսեյ Սուքոյանից պարզել՝ արդյոք նրանց անհրաժե՞շտ է զենք ունենալը: «Ես անձամբ երբեւիցե դատական համակարգում աշխատելուց ո՛չ անհրաժեշտություն, ո՛չ ցանկություն չեմ ունեցել եւ չեմ ունենում: Զենքը դատավորի զենքը չէ, դատավորի զենքը դա իր օրինական կազմված դատական ակտն է»: Մեր այն հարցին, եթե նախագիծը հաստատվի եւ մտնի ուժի մեջ, ապա նա կկրի՞ զենք, դատավոր Սուքոյանը հայտնեց.«Որեւէ խնդիր եւ որեւէ ցանկություն չունեմ, ո՛չ»: