Ինչո՞ւ Մանվել Գրիգորյանն առանձին խցում չի պահվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ ապօրինի զենք պահելու եւ յուրացումների մեջ մեղադրվող գեներալ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ բանտախցում մենակ չէ: Փոխարենը նույն ՔԿՀ-ում միայնակ է պահվում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որն էլ կալանավորվել է մարտի 1-ի գործի շրջանակներում: Ընդ որում` Քոչարյանին միայնակ են պահում հենց իր խնդրանքով:

«Ժողովուրդ» օրաթերթը Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ Գրիգորյանին էլ առանձին չեն պահում, ինչո՞ւ պատգամավորը նման ցանկություն չի հնչեցրել: «Ինքն այն մարդը չէ, որ պիտի մենակ պահվի։ Մանվել Գրիգորյանի եւ Ռոբերտ Քոչարյանի տարբերությունն էլ հենց նրանում է, որ Մանվել Գրիգորյանը ժողովրդի հետ է, պետության համար է, մարդկության համար է։ Եվ ինքը միշտ էլ ասել է, որ ինքը որեւէ խնդիր ո՛չ պետության, ո՛չ արդարադատության, ո՛չ ժողովրդի, ո՛չ մարդկության հետ չունի»,- ասաց նա:




Լրահոս