Հավերի ու հնդկահավերի մասսայական անկման դեպքեր Հայաստանի որոշ մարզերում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի որոշ մարզերում տեւական ժամանակ է, ինչ նկատվում է թռչունների՝ մասնավորապես հավերի ու հնդկահավերի մասսայական անկման դեպքեր։ Այս մասին բարձրաձայնում է « Ֆերմերական տնտեսությունների միավորում» հասարակական կազմակերպությունը։ Ըստ ՀԿ-ի՝ թռչունի հերձումից պարզ է դարձել, որ ներքին օրգանները ախտահարված են սեւ բիբարի հատիկների նմանվող գոյացություններով։ ArmLur.am-ը տեղեկացավ, որ այս առիթով ՀԿ-ն հայտարարություն է տարածել, որում նշված է հետեւյալը.

«Մտավախություն կա, որ աղիքային հարուցիչը կարող է լինել նաեւ ժանտախտի(չումա) հարուցիչից։(Ժանտախտի հարուցիչի առկայությունը վարկած է եւ դեռ հաստատված չէ լաբորատոր ստուգման պայմաններում)։ Նշենք նաեւ, որ ախտանիշները նման են շոգի հետեւանքով առաջացող շնչուղիների բրոնխիտի նախանշաններին»։ Ապա «Ֆերմերական տնտեսությունների միավորում» ՀԿ-ն խնդրանքով դիմել է ֆերմերներին՝

ա.Ապահովել սանիտարահիգիենիկ եւ պրոֆիլակտիկ միջոցառումների ժամանակին ու հավուր պատշաչի իրականացումը։

բ.Անկախ թռչունների ներկայիս վիճակից, խորհրդակցել անասնաբուժի հետ բուժզննում եւ պրոֆիլակտիկ բուժում իրականացնելու համար։

Հարուցիչի տարածման հիմնական պատճառ է հանդիսանում
1.պատվաստումների թերի, որոշ դեպքերում անգամ իսպառ բացակայությունը
2.Թռչնանոցների թերի ախտահանումը։




Լրահոս