Օգոստոսի 10-ին, ժամը 18:52-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Քանաքեռ-ՀԷԿ»-ի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ և Արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
Պարզվել է, որ Կորեայի ձորում այրվում են մոտ 5000 քմ խոտածածկ տարածք և թփուտներ:
Դեպքի վայրում են գտնվում ՀՀ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանը և ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը:
ԱԻՆ-ը կտրամադրի լրացուցիչ տեղեկություն: