Հնարավոր է, որ «Քաղաքացիական պայմանագիրը» դաշինքով մասնակցի ավագանու ընտրություններին, բայց միգուցե դա չլինի «ԵԼՔ» դաշինքը։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հնարավոր է, որ լինի բոլորովին նոր դաշինք, բայց աներկբա է, որ մեր թեկնածուով ենք հանդես գալու»,– նշել է վարչապետը։ Անդրադառնալով իրենց քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանին, Փաշինյանը նշեց. «Ես կարծում եմ, որ Հայկ Մարությանը քաղաքապետի հիանալի թեկնածու է, փայլուն հասարակական գործիչ, փայլուն մենեջեր. քարոզարշավի ժամանակ բոլորը կհամոզվեն դրանում»: