
Այս տարվա առաջին կիսամյակում ՀՀ-ում պակասել է ինքնասպանությունների թիվը: Վիճակագրական կոմիտեի տվյալներով, 2018թ. հունվար-հունիս ամիսներին ՀՀ-ում ինքնասպանության 96 դեպք է գրանցվել, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում իրենց կյանքին վերջ էին տվել 99 քաղաքացի:
Ինքնասպանության դիմած անձանց գերակշիռ մեծամասնությոնը տղամարդիկ են՝ 69 հոգի, իսկ 27-ը՝ կին: Տեղեկացանք, որ ինքնասպանություն կատարածների մեծամասնության տարիքը տատանվել է 30-65 տարեկանի սահմաններում՝ 61 հոգի, ինքնասպան եղած 26 հոգու տարիքը գերազանցել է 65 տարեկանը: