Առաջին հետևությունը. Նիկոլ Փաշինյանի թիմից ոչ ոք ներկա չէր ՀՅԴ-ի նախագծի շնորհանդեսին. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի էլեկտրոնային համարում կարդում ենք. Երեկ տեղի ունեցավ «ՀՅԴ սոցիալ-տնտեսական քաղաքականության հիմնադրույթների» նախագծի շնորհանդեսը։ Կուսակցությունը ցանկանում է այն բարելավելուց հետո,  հիմք դարձնել ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների ՀՅԴ նախընտրական պլատֆորմի համար:

Նշենք, որ շնորհանդեսին հրավիրված էին ՀՅԴ Բյուրոյի, ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ի անդամները, նախարարներ, ԱԺ պատգամավորներ, պետական այլ պաշտոնյաներ, փորձագետներ, ՀԿ ոլորտից ներկայացուցիչներ: Սակայն հետաքրքիր էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կամ «Ելք» դաշինքի մաս կազմող մյուս ուժերի ներկայացուցիչներից ոչ ոք ներկա չէր շնորհանդեսին, իսկ ահա «Ծառուկյան» դաշինքից ներկա էր Վահե Էնֆիաջյանը:

ՀՅԴ-ի եւ Նիկոլ Փաշինյանի թիմի միջեւ լարվածության մասին խոսակցություններն ակտիվացան հատկապես Ռոբերտ Քոչարյանի կալանավորման դեմ նրանց ներկայացուցիչների հայտարարություններից հետո եւ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ հայտարարեց, թե համապատասխան հետևություններ կարվեն: Երեկվա իրավկիճակը թերևս առաջին հետևությունն էր»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա էլեկտրոնային համարում




Լրահոս