«Legal Sport» գործակալությունը հերթական գործարքն է իրականացրել:
«Արարատ-Արմենիա-2»-ի (նախկին «Ավան Ակադեմիա») ֆուտբոլիստներ Արմեն Հովհաննիսյանը և Էրիկ Ազիզյանը կարիերան կշարունակեն Միչալովցեի «Զեմպլին» թիմում: Երկու ֆուտբոլիստներն էլ Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի անդամ են:
Հիշեցնենք, որ այդ թիմում է հանդես գալիս Հայաստանի Մ19 ընտրանու ևս մեկ խաղացող՝ Հովհաննես Հարությունյանը: