Մենք մշտապես ինչ-որ տեղ շտապում ենք: Եվ այդ շարժման մեջ շատ ժամանակ չենք հատկացնում մաքրությանը: Ամեն օր մաքրությամբ զբաղվելը բարդ է, աշխատատար և երարատև գործընթաց: Սակայն կան իրեր, որոնք ուղղակի արգելվում է կեղտոտ պահել: Հակառակ դեպքում այն պետք է դեն նետեք:
Մաքրության կանոններ
Սրճեփ
Այն բակտերիաների առաջացման և զարգացման հիանալի վայր է` բարձր ջերմաստիճան, խոնավություն և սուրճի մնացորդներ: Այն պետք է լվանալ ամեն օգտագործելուց հետո:
Դիմահարդարման համար վրձիններ
Վրձինների վրա մնում են դիմափոշու, ստվերաներկի և այլ պարագաների հետքեր: Եվ թողնել դրանք այնպիսի իրերի վրա, որոնք կպնում են դեմքին, պետք չէ: Վրձինները պետք է մանրակրկիտ մաքրել:
Սպասքը չպետք է վացարանում մնա մեկ ժամից ավելի:
Բանալիներ
Մենք մշտապես դրանցից օգտվում ենք, վերցնում ենք բանալիները թե’ կեղտոտ, թե’ մաքուր ձեռքերով, սակայն երբեք չենք մաքրում: Իրականում այն սխալ է և բանալիները պետք է պարբերաբար մաքրազերծել:
Սպունգեր
Սպասքը լվանալուց հետո պետք է լվանալ նաև սպունգը: Ցանկալի է նաև երկու շաբաթը մեկ դրնք փոխել:
Խոհանոցային սրբիչներ
Եթե սրբիչները թղթից չեն և մեկ անգամյա օգտագործման չեն, ապա դրանք պետք է փոխել շաբաթը մեկ անգամ: