Իտալիայում նորից հայտնել են, որ Մոդրիչը մտադիր է տեղափոխվել Ինտեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխարհի 2018 թվականի առաջնության լավագույն ֆուտբոլիստ Լուկա Մոդրիչը դեռևս կարող է տեղափոխվել Միլանի «Ինտեր», հայտնում է «Sky Sport Italia»-ն:

Աղբյուրի փոխանցմամբ, ֆուտբոլիստը լրջորեն մտադիր է հեռանալ Մադրիդի «Ռեալից», նույնիսկ չնայած ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի` ֆուտբոլիստին թիմին երկրորդ ամենաբարձր վարձատրվող խաղացողը դարձնելու պատրաստակամությանը:Մոդրիչը վերջնական որոշումը կարող է կայացնել այսօր` Չեմպիոնների միջազգային Գավաթի խաղից հետո, որում միմյանց հետ կմրցեն «Աթլետիկոն» և «Ինտերը»:

Հանդիպումը կկայանա Մադրիդում, և իտալական ակումբի ղեկավարությունը կներդնի բոլոր ջանքերը, որպեսզի Մոդրիչին վերջնականապես համոզի տեղափոխվել Միլան:




Լրահոս