Ով իրեն ազգային համաձայնության կառավարությունից դուրս է զգում, ոչ մեկին չենք պահում. Նիկոլ Փաշինյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում կոալիցիա չկա, այլ ազգային համաձայնության կառավարություն: Լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա այսպես պատասխանեց հարցին, թե  կոալիցիայի մաս կազմող Դաշնակցությունը քաղաքական է որակել Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը:

«Հայաստանի Հանրապետությունում կոալիցիա չկա, այստեղ թյուրըմբռնում կա: Մենք փորձ ենք արել ազգային համաձայնության կառավարություն ձևավորել: Ով իրեն դուրս է զգում ազգային համաձայնությունից, մենք ոչ ոքի չենք բռնել»,-հավելեց նա:




Լրահոս