Բուխարեստում ցույցերը շարունակվում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԻԱ-ն՝ հղում անելով Agerpres գործակալությանը հայտնում է, որ Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում շարունակվում են ցույցերը, կենտրոնական հրապարակը փակ է: Հաղթանակի հրապարակում հավաքվել է 5000-ից ավելի մարդ, որտեղ էլ անցկացվում է հակակառավարական ցույցը:

Հաղորդվում է նաև, որ այսօր հրապարակում իրավիճակն ավելի խաղաղ է, քան երեկ էր:

Հիշեցնենք, որ հավաքվածները պայքարում են խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման համար: Նրանք կողմ են, որ լինի 300 սենատորից կազմված խորհրդարան, որտեղ ներկայացված կլինեն նաև Ռումինիայի սփյուռքի անդամները:




Լրահոս