gazeta.ru-ն հաղորդում է, որ Սիրիայի հյուսիսում գտնվող Իդլիբ նահանգում հզոր պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով 36 մարդ մահացել է, կա ավելի քան 40 տուժած։
Պայթյունը տեղի է ունեցել Սարմադա գյուղում գտնվող զինական պահեստում։ Նշվում է, որ պահեստը գտնվել է բնակելի շենքի առաջին հարկում, պայթյունի հետևանքով շենքն ամբողջովին փլուզվել է։
Պայթյունի պատճառը դեռևս հստակեցված չէ։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։