«Չելսիի» կիսապաշտպան Նգոլո Կանտեն կիսվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի մեկնարկային տուրի՝ «Հադերսֆիլդի» դեմ խաղից (3:0) ստացած տպավորություններով.
«Մենք նոր մարզիչ և նոր մարտավարություն ունենք: Ես հարձակման գծին ավելի մոտ էի խաղում: Դեռ պետք է հարմարվեմ այդ դիրքին, բայց ջանք չեմ խնայի թիմին օգնելու համար:
Կարծում եմ՝ «Հադերսֆիլդի» դեմ խաղում կարողացա դա անել: Հույս ունեմ՝ լավ արդյունքի կհասնենք նաև երկրորդ տուրի՝ «Արսենալի» հետ խաղում»,- ասել է նա: