![](https://armlur.am/wp-content/uploads/2018/08/arm152545364849.jpg)
«ՏԱՍՍ»-ը հաղորդում է, որ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ բարձրացրել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված հարցը, որի նկատմամբ Հայաստանում հետաքննություն է ընթանում:
«Այստեղ շատ մեծ օրակարգ, մեծ ծրագրեր կան: Կան նաեւ խնդրահարույց բնույթի խնդիրներ, ինչպիսիք են նրանք, որոնց մասին դուք այժմ հիշատակեցիք»,- ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: