ArmLur.am-ի տեղեկություններով` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները պատրատսվում էին հավաքվել Վերաքննիչ դատարանի շենքի մոտ և բողոքի ակցիա անցկացնել: Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր այդ ժամին Վերաքննիչ դատարանը կհրապարակի Ռոբերտ Քոչարյանի մասով վճիռը:
Սակայն, ArmLur.am-ի տեղեկություններով, Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ներկայացուցիչները թույլ չեն տվել նրանց դա անել, քանի որ մտավախություն կա, որ ընդհարումներ հրահրելու նպատակով այնտեղ սադրիչներ են ուղարկվելու։ Քոչարյանի գրասենյալի ներկայցուցիչերը կարծում են, թե սադրիչները լինելու են ՀԱԿ-ի կողմնակիցները: Սակայն դեռևս հայտնի չէ, թե ի վերջո երբ կկայանա բողոքի ակցիան: