Օրերս տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը` ՀՖՖ Կարգապահական կոմիտեի անդամ Հենրիկ Իգիթյանի նախագահությամբ:
Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:
Նիստի ընթացքում կայացվել են մի քանի որոշումներ, դրանցից մեկի համաձայն «Յունիոր-Սևան» նորաբաց թիմը տուգանվել է 50 հազար դրամով ՀՀ Առաջին խմբի առաջնության 1-ին տուրի` «Շիրակ-2»-ի հետ խաղն ուշ սկսելու համար:Մեկ այլ որոշմամբ էլ «Յունիոր-Սևանը» տուգանվել է 20 հազար դրամով` նույն այդ խաղին արձանագրությունն ուշ ներկայացնելու համար:
Կարգապահական կոմիտեի որոշմամբ տուգանվել է նաև «Ալաշկերտ» ակումբը: 25 հազար դրամ տուգանք երևանյան թիմը կվճարի «Բանանց-2»-ի հետ խաղում ֆուտբոլիստ Ռուբեն Գրիգորյանի հեռացման համար, ևս 30 հազար դրամ` նույն այդ խաղում ցուցատախտակն ու ռադիոհանգույցը չգործելու համար: