Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերաքննիչ դատարանը քիչ առաջ ազատ արձակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:

Նշենք, որ բողոքը քննել է դատավոր Ալեքսանդր Ազարյանը: Նա խորհրդակցական սենյակ էր հեռացել ուրբաթ՝ օգոստոսի 10-ին: Վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ այսօր դատարանը բավարարեց պաշտպանական կողմի բողոքը:

Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրգործով մեղադրանք էր առաջադրվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:




Լրահոս