
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն օգոստոսի 13-ին հայտարարել Է, թե Վաշինգտոնը մտադիր Է Անկարային հարված հասցնել «թիկունքից», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մի կողմից՝ դուք մեզ հետ միասին մտնում եք ՆԱՏՕ-ի մեջ, մյուս կողմից՝ դուք փորձում եք թիկունքից հարված հասցնել ձեր ռազմավարական գործընկերոջը: Միթե դա թույլատրելի Է»,- հայտարարել Է Էրդողանը՝ ելույթ ունենալով Անկարայում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: