ՖՈՏՈ. Վերջին տասը տարիների ամենաուժգին տեղումները. Շիրակում կարկուտը մեծ վնասներ է հասցրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շիրակի մարզի Ազատան համայնքում ուժեղ կարկուտ է տեղացել: ArmLur.am-ի թղթակցին բնակիչները պատմել են, որ վերջին 10 տարում այս ուժգնության կարկուտ չէր տեղացել: Ցորենը քաղել հասցրել էին, սակայն բանջարաբոստանային մշակաբույսերը տուժել են: Դաշտում միայն չորացած շիվերն են մնացել:

Գյուղացիները վար ու ցանք գյուղատնտեսական վարկեի միջոցով են կատարել, այժմ վարկերը մարել չեն կարողանա: Կարկտահարվել են ոչ միայն կարտոֆիլի, այլեւ կաղամբի ու եգիպտացորենի դաշտերը:

Օրեր առաջ տեղացած կարկուտը վնասել է նաեւ ազատանցիների տների տանիքներն ու լուսամուտները, ավտոմեքենաները: Համայնքի ղեկավար Վարդան Իկիլիկյանը վնասներն է գրանցում:

ArmLur.am-ի թղթակցի փոխանցմամբ` Շիրակի մարզ կայցելի և խնդրին տեղում կծանոթանա գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը:

Շուշանիկ Օհանյան




Լրահոս