Այս այլանդակությունները մի օրում չէին փոխվի. Անդրանիկ Քոչարյանը` Ռոբերտ Քոչարյանին ազատելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերաքննիչ դատարանն այսօր փոխեց առաջին ատյանի դատարանի որոշումը՝ վերացնելովերկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը։ Մինչ նրա պաշտպաններից Ռուբեն Սահակյանն այդ մասին տեղեկացնում էր լրագրողներին՝ Քոչարյանն արդեն դուրս էր եկել դատարանից եւ մեկնել։ Պաշտպանի խոսքով, դատարանը բավարարել է պաշտպանների բողոքը,հաշվի առնելով, որ Ռ. Քոչարյանն անձեռնմխելի է, օգտվում է անձեռնմխելիության իրավունքից։ Թեմայի շուրջ Ժողովուրդ օրաթերթը զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի եւ Մարտի 1֊ի գործով փաստահավաք խմբի նախկին անդամ Անդրանիկ Քոչարյանի հետ։

Վահրամ Բաղդասարյան

֊Բնականաբար, սպասում էինք։ Եթե չսպասեինք՝ մենք ստորագրություններով չէինք դիմի դատախազությանը։ Իհարկե, արդարադատությունը հաղթեց եւ վճիռը ճիշտ է. հանրապետության երկրորդ նախագահը պետք է լինի ազատության մեջ։

֊Իսկ գեներալ֊պատգամավոր Մանվել Գրիգորյանի համար ինչու ՀՀԿ֊ն ստորագրահավաք չնախաձեռնեց։

֊Մանվել Գրիգորյանի համար հատուկ դատաբժշկական փորձաքննություն է նշանակված, որի արդյունքների մասին Դուք կտեղեկանաք։

Անդրանիկ Քոչարյան

֊Ամեն ինչ էլ ՀՀ֊ում սպասելի է, քանի դեռ Հայաստանում արմատապես չի փոխվել ամեն ինչ, որ 20 տարի շարունակ այսպես այլանդակվել է։ Այսինքն, այս այլանդակությունները մի օրում չէին փոխվի, բայց պետք է հետեւողական քայլեր արվեն, որպեսզի ամբողջ պետական համակարգը փոխվի՝ դատաիրավականն էլ հետը։

Հարցազրույցները` «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում




Լրահոս