«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մարտի 1-ի դեպքերից հետո տեսակետ էր շրջանառվում, որ այդ օրերին ներքաղաքական իրադարձություններին ներգրավվել է ոչ միայն բանակը, այլեւ զորք է բերվել նաեւ Ղարաբաղից: Չի բացառվում, որ հիմա ՀՔԾ-ն նաեւ այս վարկածը ստուգի` ընդհուպ մինչեւ հարցաքննության հրավիրելով Արցախի պաշտպանական բանակի հրամանատարական կազմից 2008թ. պատասխանատու պաշտոններ զբաղեցրած անձանց: Այդ անձանց շարքում շրջանառվում է նաեւ Արցախի հանրապետության ՊԲ փոխնախարար Սամվել Կարապետյանի՝ Օգանովսկու անունը:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձել է մեկնաբանություններ ստանալ Կարապետյանից, սակայն վերջինս հրաժարվել է պատասխանել մեր հարցերին: «Ես որեւէ բան չեմ մեկնաբանում»: Ի դեպ, հատկանշական է, որ օրերս Արցախ էր մեկնել ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, որը հանդիպել է նաեւ նախագահ Բակո Սահակյանի հետ: Եվ մեր աղբյուրները հակված են կարծելու, որ այդ գործուղման նպատակներից մեկն էլ ղարաբաղցի պաշտոնյաներին ՀՔԾ հրավիրելու գործընթացն առանց խնդիրների կազմակերպելն է, որպեսզի ՊԲ հրամանատարները չհամառեն ու ներկայանան նախաքննական մարմին»:
Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում