Ադամանդի գործարանի մոտ դի է հայտնաբերվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«911» ծառայությունը օգոստոսի 13-ին, ժամը 15:10-ին տեղեկություն է ստացել, որ Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի ադամանդի գործարանի մոտակայքում՝ ջրանցքի մեջ, դի է հայտնաբերվել:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ լրատվական կայքից, դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Արզնի ՀԷԿ-ի ջրավազանում հայտնաբերվել է Ն. Ի.-ի (ծնված՝1935թ.) դին:

Փրկարարները ջրավազանից դուրս են բերել քաղաքացու դին:




Լրահոս