
Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը վերացնելու որոշման դեմ բողոքի ակցիայի մասնակիցներն «Էրեբունի Պլազա» հյուրայնոցում ներխուժել են մամուլի ասուլիսի սրահ, որտեղ պետք է կայանա Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը:
Ակցիայի մասնակիցները բացեցին մամուլի սրահի դուռը ու ներս խուժեցին: Ռոբերտ Քոչարյանը դեռ չի ժամանել: