Չելսիի կիսապաշտպանը տեղափոխվեց Միլան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Չելսիի» կիսապաշտպան Տեմուե Բակայոկոն վարձակալական հիմունքներով տեղափոխվել է «Միլան»:

«Միլանի» մամուլի ծառայությունը հաղորդում է, որ 23-ամյա ֆուտբոլիստի վարձակալությունը նախատեսված է մեկ մրցաշրջանի համար: Գործարքի մանրամասները չեն հաղորդվում:

Իտալական մամուլում շրջանառվող լուրերի համաձայն, «Միլանը» վարձակալության համար վճարել է 5 միլիոն եվրո, իսկ մրցաշրջանի ավարտից հետո ֆուտբոլիստի տրանսֆերը 35 միլիոն եվրոյով գնելու առաջնահերթ իրավունք կունենա:

Հիշեցնենք, որ Բակայոկոն 2017 թվականին է 45 միլիոն եվրոյի դիմաց «Մոնակոյից» տեղափոխվել «Չելսի»: Լոնդոնյան թիմի կազմում ֆրանսիացի ֆուտբոլիստը մասնակցել է 43 հանդիպման, խփել է 3 գոլ և կատարել է 3 գոլային փոխանցում:




Լրահոս