Այսօր ՀՀ ոստիկանությունը հայտարարություն տարածեց, որ Արամ Վարդանյանի (Վստրեչի Ապեր) գործունեությունից տուժածները կարող են դիմել ոստիկանություն:
Հիշեցնենք, որ Արամ Վարդանյանի նկատմամբ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ և հայտարարվել հետախուզում, սակայն այն մեղադրանքները, որով հայտարարվել էր հետախուզումը, բոլորովին անհեթեթ էին:
Այս պահին Արամ Վարդանյանի նկատմամբ մեղադրանքը հաստատված չէ, ավելին` իրավապահ մարմինները, առանց որևէ փաստի, ցանկանում են ավելի ծանր մեղադրանքներ առաջադրել վերջինիս նկատմամբ:
Ըստ էության՝ իրավապահ մարմինները, այլ ելք չունենալով, այժմ էլ դիմում են քաղաքացիների «օգնությանը»: Նրանք այս կերպ ցանկանում են «կոծկել» իրենց անհիմն մեղադրանքները և հետախուզում հայատարարելը` հույս ունենալով, որ գոնե քաղաքացիներից կարող են որևէ փաստ ձեռք բերել Արամ Վարդանյանի դեմ: