Վարունգն առօրյայում ամենից շատ կիրառվող բանջարեղենն է իր հյութալիության և օգտակարության շնորհիվ: Ինչպես գրում է healthylifetricks.com-ը` տարատեսակ աղցաններում օգտագործվող վարունգը հարուստ է սննդարար բաղադրիչներով: Պարբերականը առանձնացրել է վարունգի օգտակար հատկանիշները:
1. Վարունգն` իր կեղևով, պարունակում է կալիում, C, A և K վիտամիններ, մանգան, ֆոսֆոր, մագնեզիում: Այն նատրիումի, խոլեստերինի և հագեցած ճարպերի ցածր պարունակություն ունի:
2. Վարունգը կարող է փոխարինել կոֆեինին: Երբ հոգնածության զգացում եք ունենում, կարող եք ածխաջրերի և վիտամին B-ի պակասը լրացնել վարունգի օգնությամբ:
3. Ապակին քրտնելուց պաշտպանելու համար այն սրբեք վարունգով լոգանք ընդունելուց առաջ:
4. Կարող եք մարմնի վրայից վերացնել ցելյուլիտը` վնասված հատվածին վարունգ քսելով և մերսելով: Կոլագենի շնորհիվ վարունգը կամրապնդի ձեր մաշկը: Այն նաև օգտակար է կնճիռների դեմ պայքարում:
5. Վարունգն օգտակար է գլխացավի և խումարի ժամանակ: Անհրաժեշտ է պարզապես մեկ հատ վարունգ ուտել քնելուց առաջ:
6. Վարունգը նաև հագեցնող է: Եթե քաղցած եք, բայց դեռ ուտելու ժամանակը չէ, վարունգը շատ հարմար տարբերակ է քիչ կալորիաներով հագենալու համար:
7. Այն կարելի է կիրառել անգամ կոշիկները փայլեցնելու համար:
8. Վարունգն օգնում է նվազեցնել ճնշվածության մակարդակը: Մեկ վարունգ կտրատեք, ավելացրեք եռացող ջրին: Վարունգից դուրս եկող գոլորշին հանանյութերի ազդեցություն ունի:
9. Այն կարելի է օգտագործել որպես մաքրող միջոց, պարզապես դրանով սրբեք պողպատե մակերևույթը, լվացարանն ու ծորակը:
10. Վարունգն օգնում է նաև հեռացնել գրիչի, մարկերների հետքերը, պարզապես պետք է վարունգի դրսի կողմով տրորել կեղտոտ մակերեսը: