Armenian text to speach

ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Շանթ Հարությունյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են Շանթ Հարությունյանին` «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ։ Տեղի է ունեցել առանձնազրույց։ Այս մասին հայտնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը:

Շանթ Հարությունյանը ներկայացրել է իր բոլոր նկատառումներն ու հարցերը, այդ թվում՝ կապված իր ազատ արձակման հետ։

Այդ բոլոր հարցերը, դրանց լուծումների հնարավոր տարբերակները ներկայում Պաշտպանի աշխատակազմում ուսումնասիրվում են։ Ուսումնասիրության արդյունքների հիման վրա Պաշտպանի իրավասության սահմաններում կձեռնարկվեն անհրաժեշտ քայլեր։




Լրահոս