Նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու կռվախնձորը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է` թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականով նախկին ու ներկա պաշտոնյաների եւ վերջիններիս զավակների` պարտադիր զինվորական ծառայությունից ազատման հիմքերն ու դրանց օրինականության ուսումնասիրման գործընթաց էր սկսվել: Եվ ահա մեզ հասած լուրերի համաձայն` այս հարցը երկու կառույցների համար դարձել է կռվախնձոր:

Կառավարության ծրագիրը ներկայացնելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր պաշտոնյաների եւ վերջիններիս զավակների բանակում ծառայել-չծառայելու հարցին:
Այս ամենից հետո առաջինը թիրախում հայտնվեցին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդիները, որոնց պարտադիր ժամկետային զինծառայությունից ազատելու կամ տարկետում տալու հիմքերի շուրջ սկսվեց քննություն ինչպես իրավապահ համակարգում, այնպես էլ պաշտպանության նախարարությունում:
«Ժողովուրդ» օրաթերթին տարվող քննության արդյունքներից մանրամասներ են հայտնի դարձել, թե ինչ տարաձայնություններ են առաջացել ՊՆ-ի եւ Զինվորական քննչական ծառայության միջեւ, եւ որ նրանք այս օրերին չեն կարողանում հանգուցալուծել:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում:




Լրահոս