Նիկոլ Փաշինյանն իրականացնում է 2015 թվականի ծրագիրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունում առկա են ներկայացուցիչներ նաեւ ԲՀԿ-ից, ՀՅԴ-ից եւ «Ելք» դաշինքի մաս կազմող «Հանրապետություն» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցություններից, սակայն ակնհայտ է, որ այս կառավարությունը եւ, առհասարակ, այս թիմը շարժվում է կոնկրետ ծրագրով, որն ընդունվել է խորհրդարանում եւ որը կրկնում է հենց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ծրագիրը:

Հենց այդ ծրագիրն ուսումնասիրելիս արդեն ակնհայտ է դառնում, որ իր վերջին քայլերով Նիկոլ Փաշինյանը կարծես թե առաջ է տանում հենց կուսակցության ծրագիրը, որի մեջ առկա էր մարտի 1-ի, հոկտեմբերի 27-ի դեպքերի բացահայտում, ընտրութունների կեղծիքներին վերաբերող դրույթներ եւ այլն: Եվ հետաքրքիրն այն է, որ կուսակցության ծրագրով ի սկզբանե էլ ընդունելի է եղել թավշյա հեղափոխության միջոցով հարցերը լուծելու տարբերակը:

Թե ինչ ծրագրի մասին է խոսքը և ինչ կետերով էր այն առանձնանում կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում:




Լրահոս