Ջենովայի մոտակայքում ավտոմոբիլային կամրջի փլվելու հետեւանքով զոհվածների թիվը հասել Է 38-ի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 15-ին հայտնել Է Rai News 24 լրատվական հեռուստաալիքը:
Նրա տվյալներով՝ հիվանդանոցներ տեղափոխված 15 տուժածներից ինը ծանր վիճակում են: 10 մարդ անհայտ կորած Է համարվում:
Corriere della Sera թերթը՝ վկայակոչելով ներքին գործերի նախարարության տվյալները, օգոստոսի 14-ին հայտնել Էր Ջենովայում 31 զոհվածների մասին: Ավելի վաղ Լիգուրիայի տարածաշրջանի իշխանությունները հայտարարել Էին 26 զոհվածների մասին: Հրատարակության տեղեկատվությամբ՝ զոհվածների թվում կա երկու երեխա: RAI news 24-ի տվյալներով՝ միջադեպի պահին կամրջի վրա եղել են 35 մարդատար ավտոմեքենա եւ երեք բեռնատար:
Ջենովայում երկօրյա սուգ Է հայտարարված:
Կանաչ բեռնատարի լուսանկարը, որը կանգ Է առել Իտալիայի Ջենովա քաղաքի փլված կամրջի եզրին, տարածում Է ստացել սոցիալական ցանցերում՝ դառնալով ողբերգության յուրատեսակ խոհրդանիշերից մեկը:
Լուսանկարում պատկերված կանաչ բեռնատարն՝ Իտալիայի Basko սուպերմարկետների ցանցի խորհրդանշանով, կանգ Է առել անդունդից ընդամենը մի երկու մետրի վրա: Զանգվածային լրատվամիջոցներից շատերը Համացանցում այդ կադրը զետեղել են որպես ողբերգության վերաբերյալ հաղորդումների լուսաբանում, սակայն ավտոմեքենայի վարորդի ճակատագրի մասին չի տեղեկացվում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: