Անդրանիկ Քոչարյանը շատ լավ գիտի, թե դա որտեղից է ստացվել. ինչու է բացակայել Ռուբեն Հայրապետյանի անունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի նախօրեի համարում նախկին փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանը հարցին, թե ինչու 2008թ. մարտի 1-ի իրադարձություններին իշխանավորների՝ ՊՆ-ից հանդերձանք ստացած թիկնապահների ցուցակում բացակայում էր Ռուբեն Հայրապետյանի անունը, պատասխանել էր. «Այդ նյութերը խմբին ուղարկվել են Լեւոն Զուրաբյանի միջոցով»: Մեկնաբանությունների համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմել է ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանին. «Այո՛, այդպես էլ եղել է: Ես դա պաշտոնական նամակով ուղարկել եմ Փաստահավաք խմբին»:

Դիտարկմանը՝ արդյո՞ք նախնական ցուցակում եղել է Հայրապետյանի անունը, բայց հետո այն հանվել է, Զուրաբյանը նշել է. «Ո՛չ: Ինչպես այդ թուղթը հասել է ինձ, այդպես էլ ուղարկել եմ: Թուղթը հասել է ինձ, եւ ես` որպես Կոնգրեսի համակարգող, դա նամակով ուղարկել եմ խմբին:… Դա փաստաթուղթ է, որն իշխանություններն են կազմել: Դա ինչպես որ մեր ձեռքն ընկել է, այդպես էլ հանձնել ենք: Եվ ես չեմ նշում աղբյուրները, թե ինչպես են այդ եւ այլ փաստաթղթեր մեր ձեռքին հայտնվել: Ես որեւէ փաստաթղթի աղբյուր չեմ բացահայտելու, բայց կոնկրետ այդ փաստաթղթի դեպքում Անդրանիկ Քոչարյանը շատ լավ գիտի, թե դա որտեղից է ստացվել»:

 




Լրահոս