SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ օգոստոսի 14-ին, Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում տեղի ունեցած միջադեպի փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Էրեբունի բաժին է դիմել Նուբարաշեն բանտապետ, գնդապետ Էդուարդ Գրիգորյանը և հայտնել, որ բանտի 8-րդ մասնաշենքի կարանտինային խցում միայնակ պահվող, 24-ամյա Տիգրան Եղիազարյանը փախուստի դիմելու նպատակով, դեռևս անհայտ պայմաններում, կոտրել է խցի դռան կախովի փականը, դուրս եկել խցից, ձեռքին ունենալով մետաղյա խողովակներ, հարձակվել է ծառայություն իրականացնող անվտանգության աշխատակից, 33-ամյա Ազատ Հայրապետյանի վրա:
Մանրամասները` այստեղ: