«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նոր խոսնակ ունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նոր խոսնակ ունի։ Կուսակցության մամուլի խոսնակի պարտականությունները կկատարի Վահան Կոստանյանը: ««Քաղաքացիական պայմանագրի» այսօր կայացած վարչության նիստի ընթացքում որոշում կայացվեց, որ այսուհետ կատարելու եմ կուսակցության մամուլի խոսնակի պարտականությունները»,- սոցցանցի իր էջում գրել է Վահան Կոստանյանը:

Վահան Կոստանյանը ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի գրասենյակի նախկին ղեկավարն էր, սակայն որոշ ժամանակ պաշտոնավարելուց հետո աշխատանքից ազատվելու դիմում ներկայացրեց:




Լրահոս