Ջրային տնտեսության պետական կոմիտեի պաշտոնատար անձանց մասով իրավապահների բացահայտումները շարունակվում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ջրային տնտեսության պետական կոմիտեի պաշտոնատար անձանց մասով իրավապահների բացահայտումները շարունակվում են: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Լաերտ Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել առ այն, որ նա 2014 թվականի նոյեմբերի վերջերից դեկտեմբերի սկիզբն ընկած ժամանակահատվածում, ինչպես նաեւ 2015 թվականի դեկտեմբերին կազմակերպել եւ ղեկավարել է Լոռու մարզի Բազում համայնքի վարչական տարածքով անցնող, ՀՀ էներգետիկայի նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին պատկանող, «Կամենկա-Վանաձոր» չգործող ջրատարի խողովակաշարից խոշոր չափերի գաղտնի հափշտակությունները:

Ըստ նախաքննությունն իրականացնող մարմնի` այդ հափշտակությունը կատարողը եղել է Սիրակ Մինասյանը: Մեզ հայտնի դարձավ, որ Լաերտ Գեւորգյանին գրավի դիմաց ազատ են արձակել: Իսկ ահա վերջինիս գործը քննելու է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սուրեն Բաղդասարյանը:

 




Լրահոս