
Շիրակի մարզ այցելած Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն այցելել է կարկտահարված Ազատան համայնք: Վերջինս շրջել է դաշտերում, ծանոթացել ստեղծված իրավիճակին: Գյուղացիները վարկ են վերցրել, այժմ անգամ տոկոսները մարել չեն կարողանա: Մեկ շաբաթվա ընթացքում կարվեն հաշվարկներ: Նախարարը վստահեցրեց՝ կառավարության աջակցությունը չի ուշանա:
Նախարարը շիրակցիների հետ խոսել է նաեւ հաջորդ տարվանից կառավարության պիլոտային ծրագիր մասին: Այն իրականացվելու է երեք մարզում: Արարատի ու Արմավիրի ծիրանն ու խաղողը, Շիրակի հացահատիկն ու կարտոֆիլը գյուղացիները կկարողանան ապահովագրել:
Նախարարն այցելել է նաեւ Գյումրու սելեկցիոն կայան: Գյուղատնտեսության նախարարին ներկայացվեցին սելեկցիոն կայանի ներկա հնարավորությունները, ստացված բերքն ու հայկական նոր սերմատեսակները: