Ջենովայում 600-ից ավելի մարդ Է անօթեւան մնացել կամրջի փլվելու պատճառով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ջենովայում ավելի քան 600 մարդ Է անօթեւան մնացել A10 ավտոուղու ավտոմոբիլային կամրջի փլվելու պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 15-ին հայտնել են Լիգուրիա հյուսիսիտալական մարզի իշխանությունները:

Այդ տեղեկատվության համաձայն, 632 մարդ հարկադրված են եղել լքել իրենց տները, որոնք գտնվում են այդ ենթակառուցվածքային օբյեկտի կանգուն մնացած կոնստրուկցիաների ներքո կամ դրա անմիջական մերձակայքում:

Խոսքը Ջենովայի 311 ընտանիքների մասին Է: Քաղաքային իշխանությունների ջանքերի շնորհիվ բոլոր այդ մարդիկ արդեն տեղավորված են ժամանակավոր կացարաններում: Ջենովայով անցնող A10 ավտոուղու կամրջի 200-մետրանոց հատվածն օգոստոսի 14-ին ժամը 11:36-ին (Երեւանի ժամանակով ժամը 13:36-ին) փլվել Է պահեստների եւ երկաթգծերի վրա: Արտակարգ պատահարի պահին կամրջի վրա գտնվում Էր 30 ավտոմեքենա: Պրեֆեկտուրայի վերջին տվյալների համաձայն, փլուզման հետեւանքով զոհվել Է 39 մարդ: Որոնողափրկարարական աշխատանքները ողբերգության վայրում շարունակվում են, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:




Լրահոս