Լուսանկարն արվել է Շենգավիթ վարչական շրջանում
Վերին Շենգավիթի 2-րդ փողոցում ահա այսպիսի սանիտարահիգիենիկ վիճակ է: Չնայած «Սանիթեք» ընկերությունը խոստացել էր շատ արագ ձեռնամուխ լինել քաղաքի աղբահանության խնդիրներին, բայց լուսանկարից երեւում է, որ իրականում ոչինչ էլ չի արվում: Եվ աղբահանության թեման գնալով դառնում է օրախնդիր:
ՀԱՐՑ. ՀՀ ապրանքներ ներմուծող անձն ակցիզային դրոշմանիշեր ձեռք բերելու նպատակով ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնի մաքսային մարմին:
Իրինա Գաբրիելյան (34 տարեկան, օպերատոր)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների համար դրոշմանիշեր ձեռք բերելու համար ներմուծողը վերադաս մաքսային մարմին է ներկայացնում.
ա) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ձեւի դիմում ակցիզային դրոշմանիշեր ձեռք բերելու համար.
բ) օտարերկրյա պայմանադիր կողմի հետ կնքված պայմանագրի պատճենը, որի հիման վրա կատարվելու է պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների ձեռքբերումը եւ ներմուծումը,
գ) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ձեւի հաշվետվություն դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ նախկինում տրամադրված դրոշմանիշերի օգտագործման մասին: («Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքի 7 հոդված):
ՀՀ պետական եկամուտների կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ «Ակցիզային հարկի մասին» օրենքի համաձայն` յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար ակցիզային հարկի ճշգրտված մեկից ավելի յուրաքանչյուր հաշվարկի ներկայացման դեպքում հարկ վճարողներից գանձվում է տուգանք` 200 հազար դրամի չափով:
ՀԱՐՑ. Խնդրում եմ` ասեք` ո՞ւմ է նշանակվում կերակրողին կորցնելու կենսաթոշակը: Ուզում եմ իմանալ, ո՞ր դեպքերում է նշանակվում այն:
Լարիսա Մնացականյան (49 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է մահացած կերակրողի ընտանիքի հետեւյալ անդամներին.
1) 18 տարին չլրացած երեխային.2) 18 տարին չլրացած եղբորը, քրոջը եւ թոռանը, եթե նրանց ծնողներն ունեն աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում.3) 18 տարեկան եւ դրանից բարձր տարիքի հաշմանդամ զավակին, եթե նրա հաշմանդամության պատճառը մանկուց հիվանդությունն է, նա հաշմանդամ է ճանաչվել մինչեւ իր 18 տարին լրանալը եւ ունի աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում.4) կերակրողի մահվան օրվա դրությամբ տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած կամ հաշմանդամ ճանաչված ծնողներին, ամուսնուն, եթե չեն աշխատում.5) ամուսնուն կամ օրենքով սահմանված կարգով խնամակալ ճանաչված անձին` անկախ տարիքից, եթե նա զբաղված է մահացած կերակրողի 14 տարին չլրացած, սույն հոդվածով կենսաթոշակի իրավունք ունեցող երեխայի, եղբոր, քրոջ կամ թոռան խնամքով, ըստ ՀՀ բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների` նրա հետ հաշվառված է նույն բնակության վայրում եւ չի աշխատում.5.1) ընտանիքի այլ գործունակ չափահաս անդամին` անկախ տարիքից, եթե նա զբաղված է մահացած կերակրողի 14 տարին չլրացած, սույն հոդվածով կենսաթոշակի իրավունք ունեցող, երկու ծնողին կամ միակ ծնողին կորցրած երեխայի խնամքով, ըստ ՀՀ բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների` նրա հետ հաշվառված է նույն բնակության վայրում եւ չի աշխատում:
շարունակելի
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստացող անչափահասն այդ իրավունքը պահպանում է նաեւ որդեգրվելու ժամանակ: